▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի «Կանաչների» կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Ի՞նչ քայլ է սա

Թուրքիայի «Կանաչների և ձախակողմյան ապագայի» կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է  «Nouvelle d’Armenie» պարբերականը, կուսակցության համագումարում կուսակցության մամուլի քարտուղարը հայտարարել է. «Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»:

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս քայլն ամենևին անսպասելի չէ.

«Հայոց ցեղասպանության հարցում պատմական արդարության հետ առնչվելու առավել պատրաստ են ձախաթևյան անհատներն ու քաղաքական ուժերը, ուստի այս տեսանկյունից, սա անսպասելի քայլ չէ: «Կանաչների և ձախակողմյան ապագայի» կուսակցությունը, որի անդամները հիմնականում  առաջադեմ, ժամանակակից մարդիկ են, Թուրքիայի մասշտաբներով փոքր կուսակցություն է, որը չունի քաղաքական լուրջ ազդեցություն»,-նշեց թուրքագետը՝ հավելելով, որ այն չի կարող լուրջ ազդեցություն ունենալ Թուրքիայի` Հայոց ցեղասպանության քաղաքականության հարցում, որը ժխտողական է: 

Գևորգ Պետրոսյանը նկատում է՝ Թուրքիայում ձախակողմյան հայացքներ ունեցողները մշտապես աչքի են ընկնում Հայոց ցեղասպանության հարցում ավելի բաց և ազատ մոտեցմամբ, հենց նրանց մի մասն էլ մասնակցում է Ցեղասպանությանը նվիրված տարբեր միջոցառումների:

«Ձախերի» շարքում շատ են նաև Թուրքիայի ազգային և կրոնական փոքրամասնություններին` քրդերին, հայերին, ալևիներին ներկայացնողները: Ձախերի կողմից Ցեղասպանության ճանաչումը բխում է ոչ միայն հայերի շահերից, այլ նաև ուղղակի, թե անուղղակիորեն ծառայում է Թուրքիային, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան դառնում է ավելի ժողովրդավար և Ցեղասպանության քննարկման հարցում ավելի հանդուրժող, բայց և արմատային առումով Թուրքիան նույն ժխտման քաղաքականության ավանդական կրողն է»,-մանրամասնեց   Գևորգ Պետրոսյանը:

Ամեն դեպքում, թուրքագետը «Կանաչների և ձախակողմյան ապագայի» կուսակցության քայլը ողջունելի է համարում՝ հուսալով, որ այն անկեղծ է ու վարակիչ:

Հավելենք, որ Կանաչների համագումարը տեղի է ունեցել Ստամբուլում նոյեմբերի 7-9-ը:

Անի Կարապետյան

Թուրքական Կանաչների կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է Nouvelles d'Arménie-ին, կուսակցության համագումարում կուսակցության մամուլի քարտուղարը հայտարարել է. «Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»:Կանաչների համագումարը տեղի է ունեցել Ստամբուլում նոյեմբերի 7-9-ը:
Թուրքական Կանաչների կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Nouvelles d'Arménie-իի փոխանցմամբ՝  կուսակցության համագումարում մամուլի քարտուղարը հայտարարել է. «Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»:
Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս քայլն ամենևին անսպասելի չէ.
«Կանաչների և ձախակողմյան ապագայի» կուսակցությունը Թուրքիայի մասշտաբներով փոքր կուսակցություն է, որը չունի քաղաքական լուրջ ազդեցություն, սակայն նրա անդամները հիմնականում  առաջադեմ, ժամանակակից մարդիկ են, որոնք, պետք է փաստել, Թուրքիայի բնակչության ճնշող փոքրամասնությունն են: Հայոց ցեղասպանության հարցում պատմական արդարության հետ առնչվելու առավել պատրաստ են ձախաթևյան անհատներն ու քաղաքական ուժերը, ուստի այս տեսանկյունից սա անսպասելի քայլ չէ»,-նշեց թուրքագետը՝ հավելելով, որ այն չի կարող լուրջ ազդեցություն ունենալ Թուրքիայի` Հայոց ցեղասպանության քաղաքականության հարցում, որը ժխտողական է: 
Գևորգ Պետրոսյանը նկատում է՝ «Թուրքիայում ձախակողմյան հայացքներ ունեցողները մշտապես աչքի են ընկնում Հայոց ցեղասպանության հարցում ավելի բաց և ազատ մոտեցմամբ, հենց նրանց մի մասն էլ մասնակցում են Ցեղասպանությանը նվիրված տարբեր միջոցառումների: «Ձախերի» շարքում շատ են նաև Թուրքիայի ազգային և կրոնական փոքրամասնություններին` քրդերին, հայերին, ալևիներին ներկայացնողները: Ձախերի կողմից Ցեղասպանության ճանաչումը բխում է ոչ միայն հայերի շահերից, այլ նաև ուղղակի, թե անուղղակիորեն ծառայում է Թուրքիային, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան դառնում է ավելի ժողովրդավար և Ցեղասպանության քննարկման հարցում ավելի հանդուրժող, բայց և արմատային առումով Թուրքիան նույն ժխտման քաղաքականության ավանդական կրողն է»:  
Ամեն դեպքում, թուրքագետը «Կանաչների և ձախակողմյան ապագայի» կուսակցության քայլը ողջունելի է համարում՝ հուսալով, որ այն անկեղծ է ու վարակիչ:
Հավելենք, որ Կանաչների համագումարը տեղի է ունեցել Ստամբուլում նոյեմբերի 7-9-ը:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին