▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր խնդիրների պատճառը թիվ 1 շենքում է և պետք է հեռացվի․ Սրբազանը՝ կուսակցությունների ներկայացուցիչներին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հանդիպումը  կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

***

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ շարժումը հասել է մի հանգրվանի, որտեղ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, թեպետ կարևոր են․ «Պատճառը մեկն է, գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում, և էդ պատճառը պետք է լուծվի։ Այդ խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա»,- նշեց նա՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է լինի ընկալելի, իրավական, օրինական ճանապարհով։

***

Քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ նախկին նախագահների հետ հանդիպում ծրագրվո՞ւմ է, Բագրատ Սրբազանն ասաց․ «Ես ո՞վ եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ, երբ որոշակի հստակություն կլինի․․․ Իրենք ճանապարհ անցած մարդիկ են, ի՞նչ ասեմ․․․»։

***

Լրագրողի հարցին՝ իշխանության ներկայացուցիչներին հրավեր ուղարկվե՞լ է, ասաց՝ ինքը չի զբաղվում կազմակերպչական հարցերով և չգիտի՝ ովքեր են ներկա․ եղել է բաց հայտարարություն։ Հարցին՝ հնարավո՞ր է վարչապետի թեկնածուի հարց քննարկվի, նշեց՝ ամեն ինչ էլ հնարավոր է․ «Քաղաքական ուժեր են, իրենց կարծիքը պետք է հայտնեն, գործընթացների վերաբերյալ իրենց մոտեցումներն ունենան»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին