▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք մեր շուրջ ստեղծված մթնոլորտի սանիտարներն եք. Սրբազանը՝ մշակութային գործիչներին

Դուք մեր շուրջ ստեղծված մթնոլորտի սանիտարներն եք. Բագրատ Սրբազանը՝ մշակութային գործիչներին...

***

Մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց հետևյալը․ «Մեր շարժումը սկսել է շատ կարևոր մի կետից, կուզեի, որ դա չլիներ, բայց այդպես է եղել, ու ես անընդհատ ցանկացել եմ ականջալուր լինել՝ ինչ կոչում ունեմ։ Մարդկանց համար հաճախ ընկալելի չէ, թե ինչո՞ւ է էս արքեպիսկոպոսը փողոցներում թրև գալիս։ Ինձ համար էլ ընկալելի չէ, բայց հավատում եմ, որ էդ կոչումին ու ձայնին եմ ականջալուր եղել»։

***

Դիտեք նաև՝

***

***

***

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը ևս մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը։ Հանդիպումից առաջ, լրագրողների հետ զրույցում, երգչուհին ասաց․ «Պարտավոր ենք այսօր լինել մեր պետության, մեր Սրբազանի, մեր եկեղեցու կողքին։ Դարեր շարունակ, երբ չենք ունեցել պետականություն, օրհասական պահերին եկեղեցին է մեզ հայ պահել։ Ինչքան ծայրահեղ, օրհասական է վիճակը, որ եկեղեցին որոշեց առաջնորդել, ու սա քաղաքականություն չէ, սա ազգային, ազատագրական սրբազան պայքար է՝ հանուն մեր ինքնության»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին