▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թոշակ էլ չեմ ստանում, որ Նիկոլը վաղը չասի, թե ՀՀ բյուջեի հաշվին Վիտալի Բալասանյանը թոշակ է ստանում»

Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում Վիտալի Բալասանյանը հավաստիացրեց, որ այժ Հայաստանում ոչնչով չի զբաղվում, «ազատ քաղաքացի» է:
«Ես թոշակ էլ չեմ ստանում, որ Նիկոլը վաղը չասի, թե ՀՀ բյուջեի հաշվին Վիտալի Բալասանյանը թոշակ է ստանում»,– ասաց նա։
Բալասանյանը նշեց, որ Հայաստանում որևէ աշխատանքի առաջարկ չի ստացել, եթե ստանար էլ, չէր ընդունի, որովհետև ներկայիս իշխանությունների հետ աշխատանքը բացառում է։ Իսկ իր հետ կապված բոլոր քրեական գործերը կարճվել են:

***

«Ադրբեջանը ցանկանում է առավելագունը պոկել Հայաստանի թույլ, տկար իշխանություններից: Առաջին անգամ այս մոլորակի պատմության մեջ Նիկոլը մի գործընթաց է սկսել, որ Ադրբեջանի հանրապետության հետ սահմանազատում-սահմանագծում են սկսել: Այդ փաստաթուղթը շպրտելու են վաղը մյուս օրը, կտենաք: Միջազգային ոչ մի կառույց դա անգամ չի էլ վավերացնելու: Ինչի՞ց ելնելով է ՀՀ-ն գնացել այդ սահմանազատում-սահմանագծմանը: Ալմա Աթայի այդ կեղծ հռչակագիրն ինչի՞ հիման վրա է, եթե Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, այլ Ադրբեջանի առաջին հանրապետության»,- այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց Վիտալի Բալասանյանը:

***

Բաղրամյան պողոտայում լրագրողները Վիտալի Բալասանյանից հետաքրքրվեցին` ինչպես տացվեց, որ Արցախն այս իրավիճակում հայտնվեց։ Բալասանյանը պատասխանեց՝ հարցրեք նրանց, ովքեր բանակցություններ են վարել և ովքեր Բաքվի բանտերում են հայտնվել։ Նա ընդգծեց՝ 2023 թվականի հունվարից ինքն արդեն Արցախում որևէ պաշտոն չի զբաղեցրել։

***

Այսօր Բաղրամյան պողոտայում է նաև Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Ադրբեջանի հետ մենք հիմա կապ չունենք, կապը պետք է պահի ՀՀ կառավարության քաղաքական իշխանության ղեկավարը։ Թող Նիկոլ Փաշինյանը հերքի, որ ես ոչ թե մեկ, այլ 11 անգամ եմ դիմել՝ թե իրեն, թե Արայիկ Հարությունյանին` պատրաստակամություն հայտնելով ծառայել, անել այն, ինչ կհանձնարարեն: Ես 2023 թ-ի հունվարից ոչ մի պաշտոն չեմ զբաղեցրել, ուստի չգիտեմ, թե դրանից հետո ինչ բանակացություններ են վարել։

Մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջ բանակացությունները վարել եմ ես։ Իմ բանակցելու ժամանակ Ադրբեջանը ոչ մի բան չէր դրել: Մենք սոցիալական, տնտեսական, կումինկացիոն խնդիրներ ենք քննարկել և լուծել ենք: Իսկ 2023-ին, երբ որ ես արդեն պաշտոնի չեմ եղել, գոնե մեկ անհայտ կորածի որունում չեն իրականացրել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին