▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ Գագիկ Բեգլարյանի որդու շքեղ հասանիքից, ներկա էր նաև Վրաստանի վարչապետը

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի ունեցած Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հարսանեկան խնջույքին ներկա է Հայաստանի քաղաքական ողջ էլիտան՝  Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկաների թվում է եղել նաև Վրաստանի  վարչապետ  Գեորգի Կվիրիկաշվիլին, ում հետ Գագիկ Բեգլարյանի բարեկամությունը սկսել է այն ժամանակ, երբ նա Վրաստանի տրանսպորտի նախարարն էր:

Իսկ Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ով նույնպես ներկա էր հարսանիքին,  Գագիկ Բեգլարյանը բավական ջերմ ու անկեղծ մթնոլորտում  է շփվել։

Տեսանյութը՝ Լուրեր.com--ի 

Լուսանկարը՝ Հրապարակ.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին