▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածքները ստորագրությամբ չեն հանձնվելու.Քաղաքագետը՝ դավաճանության ուրվականի մասին

Քաղաքագետներ Արա Պապյանը, Հայկ Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը նախաձեռնել են կլոր սեղան Արցախում՝ «ԼՂՀ հիմնահարց. վտանգներն ու մարտահրավերները արդի փուլում» թեմայով։

«Ցավոք, վերջին շրջանում տեսնում եմ, որ ՀՀ օդում դավաճանության ուրվական կա: Առանձին պատգամավորներ սկսել են խոսել տարածքների հանձման մասին՝ Արցախի ճանաչման դեպքում: Իսկ մեզ պե՞տք է Ադրբեջանի ճանաչելը: Արցախը ՀՀ տարածք է, պետք է միացվի Հայաստանին: Մեր հաղթանակի երաշխիքը հողն է, պետք է վերադարձնե՞նք: Որևէ մեկը թող չակնկալի, որ ստորագրությամբ են տարածք հանձնելու: Կա վարկած, որ դա կարող է արվել առաջիկա պատերազմի ընթացքում»,-ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Հետևեք ուղիղ հեռարձակմամբ կամ այցելեք այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին