▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տանը չեն նստի. նախարարներն՝ իրենց ճակատագրի մասին

Armlur.am-ը գրում է. Ինչպես եւ կանխավ տեղեկացրել էինք՝ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց:

ՀՀ կառավարության մյուս անդամներից փորձեցինք պարզել, թե ինչ ճակատագիր է սպասվում նրանց, եւ արդյո՞ք նոր ձեւավորվելիք կառավարությունում տեսնում են իրենց:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյան

 -Պարո՛ն Մկրտչյան, Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս:

-Հա:

-Ձեզ տեսնո՞ւմ եք նոր ձեւավորվելիք կառավարությունում:

 -Ես կատարում եմ իմ պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ դրված են ինձ վրա:

-ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ 10-օրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` 20-օրյա ժամկետում: Այսինքն՝ 10 օր պետք է նստեք, սպասե՞ք, թե՞ Ձեզ արդեն ասել են՝ ինչ է սպասվում Ձեզ:

 -Ես կատարում եմ պարտականություններս:

-Իսկ Ձեր ցանկությո՞ւնը, Դուք ի՞նչ եք ուզում:

-Ցանկությունը կապ չունի պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այսինքն՝ ես ո՞նց կարող եմ ասել՝ կուզենամ, թե չէ: Եթե հարմար նկատեն, կաշխատեմ, հարմար չեն նկատի…: 

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյան

 -Պարո՛ն Ղազարյան, Ձեզ տեսնո՞ւմ եք նոր ձեւավորվելիք կառավարությունում:

-Վարչապետը իր հայտարությունն արեց, եւ ես այլ բան չեմ կարող ավելացնել:

-Ձեզ չի՞ մտահոգում, թե ինչ է լինելու Ձեզ հետ:

-Եթե որոշումը կայացնեն եւ որոշեն, որ պետք է աշխատեմ, կաշխատեմ:

-Իսկ Ձեր ցանկությո՞ւնը, ի՞նչ եք Դուք ուզում:

-Ես ինձ զգում եմ լի ուժերով՝ աշխատելու համար, ես ունակ եմ աշխատելու:

 -Իսկ եթե հակառա՞կը լինի…

-Ուրեմն որոշումն այդպես ընդունվեց:

 -Ի՞նչ պիտի անեք:

 -Միանշանակ տանը չեմ նստելու: 


Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին