▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսվում է նոր սառը պատերազմ, բայց սա նման չի լինելու նախորդին

Ուկրաինայում ծավալվող զարգացումներին այսօր անդրադարձել են Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և քաղաքագետ Արա Պապյանը:
Իսկանդարյանի համոզմամբ` այն, ինչ այսօր տեղի ունենում է Ուկրաինայում, որևէ կապ չունի ՌԴ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հետ, քանի որ խոսքը վերաբերում է Ուկրաինա երկրի գոյություն ունենալուն:
Արա Պապյանի խոսքով էլ սա հեշտ մարող պայքար չէ:
«Ուկրաինան Հայաստան չէ, որ գան հրապարակում ճնշեն, անցնեն: Սա մեծ պետություն է, կոտրելը դժվար կլինի: Արյունահեղ պատերազմից խուսափելու լավագույն միջոցը խաղաղ տրոհումն է: Ուկրաինացիները, համոզված եմ` համակերպվել են, որ երկիրը կարող է կիսվել: Աշխարհում կան մի շարք արաբական երկրներ, ու ոչ մի խնդիր, եթե երկու  Ուկրաինա լինի»,-նշել է Արա Պապյանը:
Խոսելով Ուկրաինա-Հայաստան նմանությունների մասին` Իսկանդարյանն ասել է,  որ նմանությունները քիչ են, տարբերությունները` շատ:
«Այնտեղ խոսքը ազգի ձևավորման մասին է, մեկ ազգային միավորման մասին: Լվովի ցանկացած բնակիչ հասկանում է, որ Լվովի մշակութային կենտրոնը Վիեննան է, այնինչ Խարկովի բնակչին դա բացատրելն անհնար է. նրանք տարբեր լեզուներով են խոսում, նրանք տարբեր կրոններ ունեն: Սա մեզ մոտ չկա: Մեզ մոտ կա իշխանության ոչ կոմպետենտություն և ընդդիմության թուլություն, ուստի Ուկրաինան ավելի է նման է Լիբիային, քան Հայաստանին»,- նշել է բանախոսը:
Արա Պապյանի խոսքով` սկսվում է նոր սառը պատերազմ, բայց սա նման չի լինելու նախորդին:  «Բայց այս դեպքում ուժերը հավասար չեն լինի, շատ քիչ երկրներ կկանգնեն Ռուսաստանի կողքին»,-համոզված է քաղաքագետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին