▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյին

 

tereza-mey-472x265

 

 

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի Վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

«Վստահ եմ, որ Ձեր բազմամյա քաղաքական փորձառության շնորհիվ Դուք Միացյալ Թագավորությունը կուղղորդեք զարգացման և բարգավաճման ճանապարհով` դիմագրավելով առկա բոլոր մարտահրավերներին և արձանագրելով նոր հաջողություններ։
Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության հետագա խորացումը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք որակական նոր մակարդակի բարձրացնել մեր բարեկամական կապերը և նոր շունչ հաղորդել երկկողմ օրակարգին` ի բարօրություն մեր երկրների։
Մաղթելով հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության մեջ՝ Ձերդ Գերազանցությանն եմ հղում խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին