▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը». Զարեհ Սինանյան

«Շատ եմ հավանում պարոն Քոչարյանի ասածը, որովհետև սա, փաստորեն, ցեղասպանության քննարկման, ցեղասպանության՝ ավելի խորքայնորեն ճանաչման պրոցեսի շատ ավելի գիտական ու առարկայական մոտեցման սկիզբ է»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որ «եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք»: «Անընդհատ ասում ենք՝ միլիոնուկես, էդ միլիոնուկեսը մարդիկ են, անուն են ունեցել, ամեն մեկը մի տեղից է սերվել, ամեն մեկի հետևում պատմություն կա ու 100 տարուց ավելի է՝ էդ մարդկանց համախմբել ենք մի խմբի մեջ... Կարևոր եմ համարում, որ կարողանանք բոլորի մասին տեղեկություն հավաքել, որպեսզի այդ մեկուկես միլիոնը լինեն կոնկրետ մարդիկ: Եթե նույնիսկ 1 միլիոն էլ չլինի, ոչինչ չի փոխում ցեղասպանության իմաստով»,- հավելել է Սինանյանը:

Դիտեք նաև՝

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյացի ֆեյսբուքյան գրառումը. «Անդրանիկ Քոչարյանը դարձավ Հայաստանի առաջին պաշտոնյան, ով Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, հրապարակավ կասկածի տակ դրեց Հայոց Ցեղասպանության փաստը՝ դրա «գիտական, առարկայական հիմքերը ստեղծելու» կեղծ պատրվակով: Այս մարդիկ անցանկալի անձ պետք է ճանաչվեն Հայաստանում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին