▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանը կարևոր օգնություն է ցույց տվել բանակին

Ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը բավական կարևոր օգնություն է հատկացրել Արցախի Պաշտպանության բանակին։

24news-ն է գրում ու նշում, որ այդ  մասին  հայտնել են բանակին մոտ կանգնած  կայքի աղբյուրները՝ չհստակեցնելով օգնության տեսակը։

«Ռազմական գաղտնիք է, միայն կարող ենք ասել, որ այդ օգնությունն արդեն կիրառվում է ըստ անհրաժեշտության և նպատակին է հասնում», - ասել է  աղբյուրը։ 

Կայքը նաև նշում է, որ իրենց  տեղեկությունների համաձայն բացի Կարապետյանից ռուսաստանահայ բազմաթիվ այլ խոշոր գործարարներ սկսել են սեփական նախաձեռնությամբ հատկացումներ անել մարտնչող զորքերին։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին