▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի մարդ տեսակը թյուրիմացություն է, և նրան հավատալն առնվազն ամոթ է»․ Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էնքան անիմաստ զբաղմունք է այսօր մարդուն ապացուցել, ցույց տալ, համոզել, որ նիկոլը հակահիգիենիկ, ստախոս, թրքասեր, ապազգային ու դավաճան «մարդ է»։ Եթե մարդ կա, ով նոր-նոր ա «համոզվում» դրա չմարդ լինելու մեջ, ապա կա՛մ նիկոլն իր գրպանին ա կպել, կամ ծանոթին/տղուն/աղջկան գործից հանել են։
Մնացած բոլոր դեպքերում մարդիկ, հայը 2020 թվականից արդեն պիտի համզոված, հասկացած լիներ, թե ինչ աղետաբեր, ինչ կործանիչ հետևանքներ է լինում, երբ երկիրը նման խեղկատակի է վստահում։ նիկոլը խաբել է բոլորիդ ամեն տարի, ամեն օր։ Խաբել է 18-ից ի վեր իր բոլոր խոսքերում ու արարքներում։ Խաբել է արցախցուն, խաբել է զինվորին, խաբել է բիզնեսմենին, խաբել է աշխատավոր մարդուն։ Եթե այսքանից հետո էլի նիկոլն ա ձեր էտալոնը, ձեր «միակ թեկնածուն», ուրեմն կամ ուղիղ անձնական շա՛հ ունեք նրանից, կա՛մ էլ հոգեկան առողջության հետ խնդիրներ։ Մնացած բոլոր դեպքերում նիկոլի մարդ տեսակը թյուրիմացություն է ու դրան հավատալ, վստահելն էս լուսավոր դարում, առնվազն ամոթ է»։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին