▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը

Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ՆԳՆ ոստիկանություն։

Այս մասին հայտնում է ոստիկանությունը։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 21-ին ինքնակամ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Երևանի Ավանեսովի փողոցի բնակիչ 53-ամյա տղամարդը:

Նա 2025 թվականի հունվարի 25-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, կալանավորվածը քրեական հեղինակություն համարվող Էրեբունեցի Պիստն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով կալանավորվել էր ևս մեկ տղամարդ։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին