▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա ասում ա մեկը, ում քաղաքական ուժը 5000 տղու զոհեց, բայց մինչև էսօր հստակ թիվ չկա»․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քոչարյան Անդոն ասում ա. «Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք»։
Սա ասում ա մեկը, ում քաղաքական ուժի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ 5000 տղու զոհեց, բայց մինչև էսօր ոչ հստակ թիվա հրապարակում, ոչ՝ անուն ազգանուն։ Դուք սկի մինչև էսօր Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հստակ թիվ ու անուն չգիտեք։
Սա ասում ա մեկը, ում ղեկավարած քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը պարզել ա ապրիլյանի շուրջ հյուսված բոլոր միֆերը, բայց որպեսզի քաղաքական դիվիդենտները չզրոյանան, մինչև էսօր, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, էդ հանձնաժողովի եզրակացությունը չի հրապարակել։
Անդո, «Նախկինները» ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում գտել ու բացահայտել են ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի ժառանգներին, Սփյուռքը վկա, իսկ քո՝ դավաճանների պակաս չունեցող քաղաքական թիմը sms-ով փող աշխատելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատերին «հանգանակություն» կատարած կենդանի մարդկանց անուններն էր գրում, տարատեսակ լազերային շոուներով։
Ի դեպ, ըստ օդում կախված լուրերի, Ծիծեռնակաբերդի տարածքը «բարեկարգելու են», որպեսզի այս տարի ապրիլի 24-ին մուտքը փակ լինի այցելուների համար։ Համապատասխան քաղաքաշինական փաստաթուղթը արդեն մուտքագրվել է»։

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդես է եկել որպես ցեղասպանություն կազմակերպած Թալեաթի, Էնվերի, Ջեմալի փաստաբան։ Սա սարսափելի ու զզվելի իրողություն է։ Օրինաչափ է, որ նա իր ահավոր, թրքական թեզերը հնչեցրել է Ազադլըգ ռադիոկայանի եթերում։ Այդ ռադիոկայանի լրագրողն էր հարցնում, թե Արարատ լեռը որ երկրի տարածքում է»:

***

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի կարծիքով, իշխանության՝ ցեղասպանության զոհերի ցուցակների հստակեցման նախաձեռնությունը խիստ վտանգավոր է։ Նա հիշեցնում է՝ ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից է, որը շրջանառվում է դեռևս 1960-ականներից։ «Թուրքերն ասում էին, որ մեկուկես միլիոն թիվը սուտ է, և եթե հայերը ստում են թվի հարցում, ուրեմն ստում են ամբողջ երևույթի վերաբերյալ։ Պահանջում էին ներկայացնել ցուցակներ, քանի որ, ըստ նրանց, այդքան հայ չէր բնակվում Թուրքիայում»,- «Ազատության» եթերում ասել է Մանուկյանը։

Հիշեցնենք՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ «եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք»:

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը լուսանկար է հրապարակել իր էջում՝ կից գրառմամբ. «Մինչ հակառակորդը մեր պետության ու տարածքի հաշվին իր համար գոյություն չունեցող պատմական հայրենիք է ստեղծում, մեր պետության ղեկավարը առաջարկում է մերժել մեր պատմական հայրենիքի պատմությունը...:

Հետևությունները թողնում եմ ձեզ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին