▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը հանդես է եկել սիրիահայերին Հայաստան տեղափոխելու նախաձեռնությամբ

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը հավատարիմ է Հայաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու նպատակին: Միեւնույն ժամանակ, մենք չենք գործում մեկուսացած: Մենք քաջատեղյակ ենք` ինչ է կատարվում մեր շուրջը եւ աշխարհում ու կրում ենք պատասխանատվություն` մասնակից դառնալու ցավն ու տառապանքը հնարավորինս մեղմելու գործին` որտեղ հնարավոր է: Հետեւելով Սիրիայում` մասնավորապես Հալեպում, շարունակվող բռնությանը` մենք պարտավորություն ենք զգում ֆինանսական աջակցություն առաջարկել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար: Այդ նպատակով մենք պատրաստ ենք միավորել ջանքերը աշխարհի տարբեր մասերում գործող այլ կազմակերպությունների եւ անհատների հետ: Պետք է գործել հենց հիմա: Ցավում ենք եւ մտահոգված ենք ռազմական գոտում գտնվող մարդկանց համար:Նույնիսկ նրանք, ովքեր մարտական գործողությունների վերջին տարիների ընթացքում մնացել էին այնտեղ, այժմ ապահով ապաստան են փնտրում: Մենք պարտավոր ենք օգնել նրանց: Այս հարցում մեզ միացել են մի քանի մասնավոր հիմնադրամներ եւ մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ, որպեսզի համոզված լինենք, որ Հայաստան ժամանողները կստանան անհրաժեշտ հիմնական պետական աջակցություն, որպեսզի կարողանան օրինական ապաստան հայցել Հայաստանում: Ցեղասպանությանը հաջորդող տարիներին հալեպահայերն էին հայությանն առաջինը փրկության ձեռք մեկնողները: Այսօր նրանք ունեն այդ փրկության կարիքը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին