▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոմանոս ա, ինչ ա, էնի ղրկել, ասել ա՝ գնացեք լոդկեն ջարդեք․․․

Ռոմանոս ա, ինչ ա, էնի ղրկել, ասել ա՝ գնացեք լոդկեն ջարդեք․․․

Երեկ Բնապահպանական տեսչության աշխատակիցները ձկնորսներին հրահանգել են ծովից հանել իրենց մոտորանավակները և դադարեցնել ձկնոսությունը, ինչի պատճառով վերջիններն այսօր մոտ երկու ժամ փակ էին պահել Երևան-Սևան մայրուղին։

«Նախարարությանը և Կառավարությանը կներկայացնենք ձկնորսների պահանջը, կունենանք համապատասխան քննարկում և դրա արդյունքների մասին տեղյակ կպահենք»,- լրագրողների հետ զրույցում՝ ներկայացնելով ձկնորսների բարձրացրած խնդրի վերաբերյալ իրենց առաջիկա անելիքները, ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նշենք, որ մարզպետի խոստումից հետո ձկնոսները բացել էին փակ ճանապարհը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին