▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի աչքը լույս. Աֆղանստանում կանեփն արգելվել է

«Իրավունք» թերթը գրում է. «Աֆղանստանի Գերագույն առաջնորդը հայտարարել է երկրում կանեփի աճեցման լիակատար արգելքը: Հաղորդվում է, որ բոլոր պլանտացիաները շուտով կոչնչացվեն, և այս բույսի աճեցումը կդիտարկվի որպես օրենքի խախտում:

Նման արարքի համար պատիժը կարող է ներառել հրապարակային մտրակահարում, անդամահատում և նույնիսկ մահապատիժ:

2010 թվականին Աֆղանստանը ճանաչվել էր կանեփի մատակարարման համաշխարհային առաջատար: Այդուհանդերձ, թալիբների կառավարության գալուց ի վեր, շատ բաներ արագ փոխվում են, այդ թվում՝ վերացվում է որոշ թմրամիջոցների տխրահռչակ տարածումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին