▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություն տալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Էդգար Ղազարյանն ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դատական նիստը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ականը ՄԻՊ-ի ընտրության ժամանակ Էդգար Ղազարյանին սպառնացել էր ականջներն ու լեզուն կտրել, Ղազարյանն էլ նրա դեմ դատական հայց է ներկայացրել։

Ստացվում է, որ ՔՊ-ականը ոչ միայն հասարակությանը չի հարգում, քանի որ ԱԺ-ում նման բառապաշար է կիրառում, այլեւ դատական իշխանությանը՝ ո՛չ ինքն է ներկայանում, ո՛չ իր փաստաբանը։ Իսկ մինչեւ դատական նիստը դատարանին գրավոր բացատրություն կամ հայցապահանջի դեմ առարկություններ չի ներկայացրել: Այլ կերպ ասած՝ արհամարհական վերաբերմունք։

Սակայն այս պատգամավորը ոչ միայն սպառնալիքներ է հնչեցնում ՀՀ քաղաքացիների հասցեին, այլեւ զրպարտություն եւ կեղծիք է տարածում լրատվամիջոցների հասցեին: Երեկ նա մի քանի ԶԼՄ-ների հասցեին վայրահաչել է, այդ թվում՝ «Հրապարակի», ինչի համար շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություններ տալ:

Մեր իրավաբաններն արդեն աշխատում են հայցադիմումի վրա: Բարձր ամբիոններից անպատասխանատու հայտարարություն անող, լրատվամիջոցների բարի համբավն արատավորող բոլոր վնասատուները պետք է պատասխան տան իրենց ասածների ու արածների համար»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին