▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քերրի. Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ ջերմ բարեկամությունը

Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հատուկ շնորհավորական ուղերձով է դիմել հայերին. «Նախագահ Օբամայի եւ Ամերիկայի ժողովրդի անունից, ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին նշվող անկախության տոնի կապակցությամբ: Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ ջերմ բարեկամությունը:

Անցած քարորդ դարի ընթացքում Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել։ ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի հետ աջակցելով երկկողմ բարգավաճմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, օրենքի գերիշխանությանն ու տարածաշրջանային խաղաղությանը:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կայուն աջակցությունը միջազգային խաղաղարար գործընթացներին, ինչպես նաեւ Սիրիայի փախստականների ճգնաժամի կարգավորման գործում Հայաստանի առաջատար դերը: Մենք շատ բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգներում Ամերիկայի հայ համայնքի ներկայությունը: Այս հատուկ առիթով ես լավագույն բարեմաղթանքներն եմ ուղղում բոլոր հայերին՝ մաղթելով խաղաղ եւ բարգավաճ տարի»:

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին