▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՊԾ գրավված գնդի տարածքից օդ են կրակել

Քիչ առաջ լարված դրություն էր Խորենացի փողոցի այն հատվածում, որտեղ ցուցարարները հավաքվել են ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված Սասնա Ծռերի տղաների:

ՊՊԾ գնդի տարածքից մոտ տասը կրակոց լսվեց և մարդիկ կարծել էին, թե հարձակում է  սկսել, մանավանդ, որ շտապօգնության մեքենաներ էին դուրս գալիս Խորենացի փողոցի փակված հատվածից:

Սակայն ավելի ուշ Նոր Հայաստանի անդամներից մեկը հայտարարեց, որ կրակոցները ՊՊԾ գնդի տարածքից արձակել էին հենց Սասնա Ծռեր գնդի անդամները, որոնց տեղեկություն էր հասել, թե ոստիկանները հարձակվել էին  ցուցարարների վրա: Այս մասին, ըստ Նոր Հայաստանի անդամի, նրան փոխանցել էր Վարուժան Ավետիսյանը: Ավելի ուշ  այդ մասին Վարուժան Ավետիսյանը ցուցարարներին հայտարարեց նաև հեռախոսով՝ միացված բարձրախոսի միջոցով:

 Ուղիղ միացումն՝ Ազատություն ռադիոկայանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին