▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն օգոստոսին Ղարաբաղի հարցով հանդիպում է նախատեսում

Քննարկվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ այս տարվա օգոստոսին Ղարաբաղի հարցով ծրագրվող հանդիպումը:

Հայաստանում  ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն է այս մասին խոսել Ամերիկյան համալսարանում՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե  արդյո՞ք հայտնի են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաջորդ հանդիպման ժամկետները:

Ըստ ԱՄՆ դեսպանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման հստակ օրն ու վայրը դեռեւս որոշված չեն: «Քննարկումները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների եւ երկու երկրների կառավարությունների միջեւ՝ օգոստոսին հանդիպման օրը հստակեցնելու համար»,- պարզաբանել է Ռիչարդ Միլսը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին