▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը վստահ է՝ Ասադը նախագահական ընտրություններին առաջադրվելու դեպքում կհաղթի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում հնարավորություն տալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մասնակցել 2017 թվականի ընտրություններին, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Ոգևորված Սիրիայում իր ռազմական արշավից, Ռուսաստանը փորձում է Սիրիայի նախագահի համար հնարավորություն ապահովել՝ իր իշխանությունը 2017 թվականի ընտրություններին երկարաձգելու համար, մինչ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում գրեթե հինգ տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտի ուղղությամբ. գրում է կայքը:

Պուտինը հայտնել է, որ Ասադի մասնակցությունը նախագահական ընտրություններում չի կարող արգելվել, և նշել է, որ եթե Սիրիայի առաջնորդը դրանց մասնակցի, ապա կհաղթի:

Իր հերթին՝ Քերին չի համաձայնել Ռուսաստանի նախագահի կարծիքի հետ: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ԱՄՆ իշխանությունները  քվեարկության այնպիսին նախագհիծ են մշակում, որը կնվազեցնի Ասադի հաղթանակի հնարավորությունը:

Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Էդի Վասկեսը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն պնդում է, որ Ասադը հեռանա իր պաշտոնից, քանի որ նա կորցրել է բարոյական վստահությունը:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին