▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է Արցախի ճակատագրի մի քանի տարբերակ

«Հրապարակ»-ը գրում է․ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Ալիեւին տված խոստումից հետո Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին համոզել է, որ դա չի նշանակում արցախցիների ցեղասպանություն՝ Արցախն իր գլխի ճարը կտեսնի։ Տարբեր ֆորմատներով փակ հանդիպումներին, ըստ մեր աղբյուրի, Փաշինյանը խոսել է այն տարբերակների մասին, թե ինչ կարող է լինել Արցախի հետ, երբ ստորագրվի փաստաթուղթը։

Նա մի քանի տարբերակ է ներկայացրել՝ բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ինչը նշանակում է, որ Արցախը կունենա այնքան պետական լիազորություններ, որպեսզի սպառնալիք չներկայացնի Ադրբեջանի համար, այն է՝ բանակ չպետք է ունենա: Եթե Ալիեւն անտեսի արցախցիների իրավունքներն ու չապահովի անվտանգությունը, կա 2-րդ տարբերակը՝ Արցախը կհայտարարի Ռուսաստանի կազմ մտնելու մասին:

Իսկ վատագույն դեպքում՝ եթե արցախցիների գլխին ոչնչացման վտանգ կախվի, ապա իրենք կապահովեն նրանց տեղափոխումը Հայաստան։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին