▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փակող ռեժիմները» պարադոքսալ կերպով միշտ բուծում են կրիմինալ

Վերջին 1 տարում հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է 636 դեպքով: Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 19.4 տոկոսով, ծանր հանցագործություններինը՝ 10%-ով: Սա մտահոգիչ ցուցանիշ է, ինչը նշանակում է, որ Հայաստանում սոցիալական միջավայրում կա որոշակի վակուում, ինչը լրացվում է քրեական տարրերով ու երևույթներով: Այս առումով իրավական միջավայրն ունի որոշակի սրբագրումների անհրաժեշտություն՝ որպես հարաբերությունների կարգավորման ու առողջ հարաբերությունների ձևավորման խթան: Պետք է կառավարությունն ու դատական համակարգը սերտորեն համագործակցեն, որպեսզի առաջինը նորմալ կառավարի, իսկ երկրորդը՝ դատի, ընդ որում՝ դատելը ոչ միայն փակելն է, այլև վարք ձևավորելու միջոց՝ նպատակ: Մենք չպետք է առաջնորդվենք «փակելու» հոգեբանական խրոնիկայով, որովհետև, ինչպես ցույց է տվել պատմությունը, «փակող ռեժիմները» երբեք չեն կարողացել կոտրել, կտրել կամ խեղդել կրիմինալը, հակառակը՝ իրենց փակելով, պարադոքսալ կերպով, բուծել են կրիմինալ: Ի վերջո ակնհայտ է, որ բուծած կրիմինալը տաքացնողին է կծում: Հենց դրա համար էլ արդարադատության համակարգը պետք է կարողանա կանխարգելել կրիմինալ բացիլների տարածումը, իսկ դատական համակարգը՝ բացահայտել դրանց առկայությունը և չեզոքացնել, որպեսզի ոչ տաքացնողներ լինեն, ոչ էլ՝ կծողներ, և հասարակությունը կարողանա զարկ տալ իր ստեղծագործական ոչ թե՝ հանցավոր երևակայությանը:

 

Արգիշտի Արամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին