▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջունում ենք ԳԴՀ Բունդեսթագի կողմից ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը

Ողջունում ենք ԳԴՀ Բունդեսթագի կողմից հայերի, այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ արձագանքել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից, այսօր՝ հունիսի 2-ին, ընունված Հայոց ցեղասպանության բանաձեւին:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գայուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձեւի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում, այլեւ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում»,-ասել է Նալբանդյանը:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 2-ին, Գերմանիայի Բունդեսթագում ընդունվել է «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» անվանումով բանաձեւը, որին դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին