▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են «տակից» օգնում Արթիկի քաղաքապետի թեկնածու Մուշեղ Պետոյանին

ԲՀԿ-ն Արթիկում թեկնածու չի ունենաԱրթիկում նախընտրական կրքերը գնալով նոր թափ են հավաքում: Ըստ ասեկոսեների, քաղաքապետի թեկնածու Մուշեղ Պետոյանի զարմիկը` Շիրակի մարզի հարկայինի պետի տեղակալ Նահապետ Նահապետյանը սկսել է ճնշումներ գործադրել տարածքային հանձնաժողովի անդամների, Արթիկ քաղաքի խանութպանների ու մսավաճառների վրա` փորձելով նրանց «դարձի բերել», թե ում պետք է արթիկցիները իրենց ձայնը տան քաղաքապետի ընտրությունների ժամանակ:

Նշվում է, թե նա այդ ճանապարհին, որոշ տնտեսվարողների հասցրել է տուգանել, օրինակ` «Ույուտ» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Հարությունյանին տուգանել է 40 միլիոն դրամի չափով:

Ի դեպ, Մուշեղ Պետոյանի կողմնակիցները հայտարարում են, որ իրենց տակից օգնում է Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը եւ ուժային կառույցներ, որոնց դեմը այսօր խաղ չկա:

Asekose.am-ը փորձեց կապ հաստատել Մուշեղ Պետոյանի հետ՝ պարզաբանման նպատակով, սակայն՝ ապարդյուն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին