▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ կապտակի ու կսթափեցնի ծաղրածու Ժիրինովսկուն՝ այս խոսքերի համար

Արդեն տեղեկացրել ենք, որ նախօրեին ադրբեջանական «Լիդեր TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է.  «Ռուսաստանն ու Թուրքիան, միավորելով իրենց առևտրական, տնտեսական և ռազմական ջանքերը, ունակ են լուծելու ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև քրդական հարցը»: 

Այս խոսքերը մեծ դժգոհություն ու զայրույթ են առաջացրել համացանցի հայ օգտատերերի շրջանում: 

 

 

 

 

 

 

 

 

 

Բելլա Լալայանն, այս առիթով, մասնավորապես գրում է. 

«Ահա պաշտոնական Հայաստանի, մասնավորապես, Սերժ Սարգսյանի վարած ,,անողնաշար,, քաղաքականության արտացոլանքը... ինքնասիրություն է պետք ունենալ հրաժարականի համար !

Արտաքին քաղաքականության մեխը ` մեր Հայրենիքի ազատագարված պատառիկի հարցն է, որը ոչ միայն այսքան տարիների ընթացքում լուծում չգտավ, այլ գնալով բարդացավ ու ստացավ ոչ հայանպաստ ուղղություն... մեղքը ուրիշի վրա բարդելը տկարամտություն է ու կամազրկություն:  ,,Թող քո շրջապատում էլ մի 20 տոկոսով քիչ ուտեին, որ ավելի շատ զենք ունենայիք,, - եթե նույնիսկ հորինել են, որ Պուտինը նման բան է ասել, միևնույն է ` սա է ամբողջ իրականությունը:

Իսկ այս իրականությունն ավելի է դաժանանում Հայաստանի ներքին կյանքի, ավելի շուտ կյանքասպան քաղաքականության հետ միասին ու այս իրադրությունն ավելի է բարդացնում սահմանին կանգնած ԶԻՆՎՈՐԻ, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԻ առաքելությունը, ավելի է ծանրացնում արդեն 25 տարի ամենածանր զրկանքներին դիմացող արցախցու կյանքի իրավունքը ...

Մի կողմ քաշվիր, ընկեր նախագահ, եթե չես կարող ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ արյան գենով առաջնորդվել.. 
եթե, կարող են քթիցդ բռնած քարշ տալ այս կողմ, այն կողմ... եթե դու չես ամաչում, մենք ամաչում ենք .....

որովհետև...որովհետև , մի քանի հազարով հարյուրավոր հազարների դեմ կենդանի պատնեշ ենք կանգնել, արյունաքամ եղել, հայրազուրկ, եղբայրազուրկ, որդեկորույս ենք եղել, այրիացել ու ընչազուրկ դարձել ոչ նրա համար, որ ամեն մի ծաղրածու մեզ ամեն վայրկյան չքվելու պատրաստ տեսնի ....

Մենք փափագել ենք ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ տեր դառնալ, ոչ թե խամաճիկ լինել կամ խաղաթուղթ դառնալ այլոց կեղտոտ խաղերում .........

Այո, մենք բարդ խաչմերուկում ենք:
Այո, մենք շրջապատված ենք թշնամիներով ու նրանց գերիշխանությունը մեր հանդեպ ուղիղ համեմատական է ձեր կամազրկության, կոռումպացված լինելուն և փառամոլության մոլուցքին ....

Ասելիքս շատ է, սակայն , ինչպես ասում են, չեմ ուզում շան բերանը ոսկոր գցել ..Ամենից առաջ խնայում եմ` ՊԵՏՈՒԹՅԱՆՍ վարկանիշը  ու ժողովդրիս նյարդերը, որ բզկտվել է կեղտոտ իշխանության ու ծախված ու սրիկա ընդիմության մոլագարություններից: Իսկ այս ծաղրածուին պետք է մի սթափեցնող ապտակ հասցնել, որպեսզի գիտակցի, որ եթե աշխարհի ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՎԻ ` իր ռազմական, մտավոր, մշակութային ուժով, ապա իր պատկերացրած հզոր ռուսաստանը մի քանի ժամում կփոշիացնի, փսլնքոտ ՇՎԱՅՆ !»: 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին