▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը` Երևանում ավտովթարից մահացած թուրք լրագրողի մասին

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` Երևանում ավտովթարից մահացած թուրք լրագրողի մասին:

2014 թ. դեկտեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 42/Ա շենքի դիմաց օտարերկրյա քաղաքացի, 1972 թ. ծնված Գայե Ջ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հունվարի 7-ին, ժամը 10.00-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գիշերը Գայե Ջ.-ն գիտակցության չգալով մահացել է:

 

Նշենք, որ Հրանտ Դինքի հիմնադրամ»-ի կողմից կազմակերպված «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը» ծրագրի շրջանակներում 2014-ի նոյեմբերին Հայաստան ժամանած թուրք լրագրող Գայե Ջոշարն աշխատում էր թուրքական «NTV» լրատվական ծառայությունում` որպես թարգմանիչ և խմբագիր: 

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ 42-ամյա Գայե Ջոշարը երկար տարիներ լուսաբանել է ազգային փոքրամասնություններին, ներգաղթյալներին և կանանց իրավունքներին վերաբերող բազմաթիվ թեմաներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին