▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր կուսակցությունը Անկախության կոչ չի արել.Արամ Մանուկյանը հիշում է

«25 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի անկախության հանրաքվեն՝ արձանագրելով միաձայն դրական արդյունք: Այն լուրջ ու պատասխանատու քաղաքական մի գործընթացի արդյունք էր՝ 1988 թվականից ծայր առած համաժողովրդական պայքարի՝ ղարաբաղյան կամ հայկական ժողովրդական շարժման օրակարգի գլխավոր հարցի լուծում: Սեպտեմբերի 21-ը հանուն անկախության պայքարի քաղաքական բարձրակետն էր»,-այսօր՝ լարգրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով  ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված փաստաթղթերի ժողովածուն՝ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ում և բախտ էր վիճակվել ընթերցել Անկախության հռչակագիրը՝ շարունակելով.

«Միակ երկիրը, որն իր անկախությունը ձևակերպել է հանրաքվեով՝ Հայաստանն է: Դա արվել է մեր անկախությունն անխոցելի ու անքննելի դարձնելու համար: Շատ հետաքրքիր որոշում կար՝ որն էր.ՀՀ գերագույն խորհրդին իրավունք տալ իրադրության կտրուկ փոփոխության դեպքում հանրաքվեն ավելի վաղ անցկացնելու մասին: Այսինքն, եթե հանկարծ Սովետական միությունը համարձակվեր հարձակվել, զորքեր մտցնել Հայաստան, մենք իրավունք էինք վերապահել այն ավելի արագ անցկացնել, բայց չէինք ուզում գազազեցնել, որպեսզի ուժային մեթոդներ չկիրառեին»:

Արամ Մանուկյանը հիշում է՝ ժողովրդին ՀՀ Անկախությանը կողմ քվեարկելու կոչեր էին անում Հայոց համազգային շարժումը, Ազգային ինքնորոշում միավորումը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը,Հայաստանի ազգային պահպանողական և Հայոց քրիտոնեա-ժողովրդական միությունը:

Իսկ դաշնակներն ասում էին՝ «Անկախությանը կողմ ըլլալով՝ անջատմանը դեմ կըլլանք»,-մեջբերեց պատգամավորը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին