▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա ստամոքսը նորից հայի արյուն է ուզում․․․Արշակ Զաքարյան

Նրա ստամոքսը նորից հայի արյուն է ուզում․․․Արշակ Զաքարյան

Կարդացեք նաև՝ հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խորհրդավոր դավադրություն.
Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց՝ տիրադավ ողորմելի դավաճանների հետ դաշինք կնքելով: Այսուհետ նրանք այլևս փաստաթղթավորված կերպով միասնաբար պատասխանատվություն են կրում հակաեկեղեցական արշավի համար:
Փաշինյանի նպատակի մինիմումը, իհարե, նախընտրական մթնոլորտը թեժացնելն ու իր կողմնակիցներին «հանուն ինչ-որ բանի համար պայքարի» հավաքագրելն ու ակտիվացնելն է: Ընդդիմությունը, ըստ այդմ, պետք է ամբողջովին մի կողմ դնի գաղափարական ու, առաջին հերթին, անձնական տարաձայնություններն ու հակակրանքները և, թեկուզ միայն հանուն Եկեղեցու, հանդես գա միասնական օրակարգով՝ չեզոքացնելով Գարեգին Երկրորդի դեմ հնարավոր ցանկացած ոտնձգության փորձ ու հեռանկար:
Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա նրա առողջ զանգվածների համար արդեն լիովին ակնհայտ է դարձել փաշինյանական պառակտիչ արշավի բուն նպատակներն ու կիրառվող մեթոդների խայտառակագույն մակարդակը, ըստ այդմ մարդկանց մնում միայն լինել զգոն և հնարավորության դեպքում ներկա լինել Մայր Աթոռի անունից եկեղեցիներում մատուցվող պատարագներին»:

Դիտեք նաև՝

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գործող հակազգային իշխանության ղեկավարի կողմից շարունակվում են համակարգված և նպատակային քայլերը՝ ուղղված Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնուրույնության սահմանափակմանը և փաստացի զավթմանը։ Այդ գործընթացին ներգրավված են նաև մի քանի անձինք, որոնք, մոռանալով և դավաճանելով իրենց ուխտը և պատասխանատվությունը, դարձել են իշխանության քաղաքական օրակարգի գործիք։
Սա այլևս առանձին միջադեպերի կամ հայտարարությունների շարք չէ։ Սա պետական կառավարման լուրջ ճգնաժամի դրսևորում է, երբ գործադիր իշխանությունը փորձում է միջամտել այն ինստիտուտի գործառույթներին, որը սահմանադրականորեն առանձնացված է պետությունից և պատմականորեն հանդիսացել է ազգային ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը։
Երբ իշխանությունը ձախողվում է արտաքին քաղաքականությունում, անվտանգային համակարգում և սոցիալ-տնտեսական կառավարման մեջ, այն փորձում է վերահսկողության տակ առնել վերջին անկախ հարթակները՝ հանրային խոսքը, ազգային հիշողությունը և հոգևոր ինստիտուտները։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող այս քաղաքական ճնշումները հենց այդ տրամաբանության շարունակությունն են:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որևէ իշխանության կցորդ չէ։ Նա դարերով կատարել է այն գործառույթը, որը հաճախ չի կարողացել ապահովել պետությունը՝ պահպանել ազգի միասնականությունը, ինքնությունը և շարունակականությունը։ Այդ պատճառով Եկեղեցու դեմ ցանկացած քաղաքական ներխուժում պետք է դիտարկել ոչ թե իբրև գաղափարական բանավեճ, այլ որպես ազգային անվտանգության սպառնալիք:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հազարամյակների ընթացքում դիմակայել է կայսրությունների ճնշմանը, բռնապետություններին, արտաքին թշնամուն և ներքին դավաճանությանը։ Իշխանություններ են եկել ու գնացել, վարչակարգեր են փլուզվել, բայց Եկեղեցին մնացել է՝ որպես ազգի շարունակականության և ինքնության երաշխավոր։ Վստահ եմ՝ այսօրվա քաղաքական ճնշումն ու հակազգային փորձերն էլ կկիսեն նույն ճակատագիրը։ Ոչ մի ժամանակավոր իշխանություն չի կարող զավթել այն, ինչ ձևավորվել է ժողովրդի հավատով, պատմական իրավունքով և ազգային կամքով։
Իսկ դավաճանությունը՝ լինի քաղաքական, թե հոգևոր, երբեք չի ներվում ժողովրդի և պատմության կողմից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին