▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղմկահարույց վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնшսպան եղել

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Աղմկահարույց վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնшսպան եղել

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ՆԳՆ գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է ուղևոր Բաբկեն Համբարյանը: Նույն օրը ինքնшսպան է եղել նաև նրա եղբայրը՝ Բախշիկ Համբարյանը։ Վթարի օրը հիվանդանոցում մահացել էր նաև մեքենայի վարորդը։

Տեղեկությունը «Իշխանություն» լրատվականը ճշտեց Ներքին գործերի նախարարությունից։

«Ապրիլի 18-ին, ժամը 17․42-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում Սպիտակի շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ Արևաշող բնակավայր, 7-րդ փ., 20 հասցեում արձանագրել են պարանով կախված 64-ամյա տղամարդու մահը։ Մեկնած Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նշված հասցեում հայտնաբերել են 64-ամյա տղամարդու դին»,- հայտնեցին ՆԳՆ-ից։

Հիշեցնենք՝ ավտովթարը տեղի է ունեցել Քուչակ-Ապարան ճանապարհին՝ Նիկոլ Փաշինյանի և «ուրախ ավտոբուսի» ուղևորների անվտանգության համար մարզ մեկնող գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն նախաքննությունը դեռ չավարտված իշխանականները հայտարարեցին, թե վթարի մեղավորը «Նիսսանի» վարորդն է:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին