▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր վարչապետը Հայաստանը Սինգապուր է դարձնելու.ՀՀԿ-ական

ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը  Հայաստանը Սինգապուր է դարձնելու իր համարձակ տնտեսական քայլերով.

«Մարդը որպես մենեջեր, որպես գործի կամզակերպիչ լավագույններից մեկն է: Ինչպես ՀՀ նախագահն ասաց՝ սպասելու ժամանակ չկա, երկրում կուտակված խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն, և եթե մարդը կարող է հայրենիքին օգուտ բերել, պետք է այդ հնարավորություններն օգտագործենք: Հուսով ենք, որ Հայաստանը Սինգապուրի նման մի բան է դառնալու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Միայն մենեջերական որակներ պետք չեն, Կառավարությանը պետք է ազատություն տան: Ուրախ եմ, որ ՀՀԿ-ն  լավատես է Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակելու փաստով, բայց, ցավով հիշում եմ, թե ինչպես Երևանի քաղաքապետի պաշտոնից առանց բացատրության ճանապարհեցիք: Եվ մտահոգիչ է այն, որ խնդիրների մասին հիշում եք, երբ մոտենում են ընտրությունները»,-նկատեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Բանախոսներն անդրադարձան հասարակության՝ Կարեն Կարապետյանի Ռուսաստանից գալու և այդ երկրի ազդեցությունը Հայաստանի վրա ավելի շատ զգալու մտավախությանը.

«Ես վստահ եմ, որ Կարեն Կարապետյանն իր սկզբունքներն ունի, սիրում է Հայաստանը և աշխատելու է նրա համար»,-ասաց Մկրտիչ Մինասյանը:

«Չկասկածեք, որ ՀՀ-ում պաշտոնյաների՝ ՊՆ-ի,  վարչապետի, ԱԳ նախարարի նշանակման ժամանակ Երևանը դրսի վերաբերմունքը հաշվի չի առնում: Դա միշտ է եղել.նկատի ես ունենում, թե այդ կադրն ինչպես կընկալվի»,-նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին