▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ «Փարաքարցի Վարոյի» սպանության գործից. կան կալանավորվածներ

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

Օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից օրեր շարունակ հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդունքում պարզվել է հունիսի 23-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափի փողոցի 15 հասցեի դիմաց նույն գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վարազդատ Բարոյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու միջոցով վերջինիս մահ պատճառելու համար ենթադրյալ կասկածյալների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները, ապա՝ նրանց միացած ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները մի քանի տասնյակ ստուգումներ կատարելու արդյունքում պարզել են, որ Վ. Բարոյանի սպանությունը կատարել է Երևանի բնակիչ՝ 33-ամյա տղամարդը, որը պայթուցիկ սարք է տեղադրել Վ. Բարոյանի՝ որն ավելի շատ հատնի էր «Փարաքարցի Վարո» մականվամբ, ավտոմեքենայի տակ, ապա հեռակառավարման եղանակով պայթեցրել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված հանցագործության կատարմանը օժանդակել են 39-ամյա, 23-ամյա, 19-ամյա և 36-ամյա տղամարդիկ, որոնք ոստիկանների կողմից հայտնաբերվել են ու ներկայացվել քննչական վարչություն, որտեղից էլ քննիչը միջնորդությյուն է ներկայացրել դատարան, որպեսզի նշված անձանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվի կալանավորումը։

Դատարանի որոշմամբ՝ 4 կասկածյալները կալանավորվել են ու տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մեկուսարան։

Իսկ 33-ամյա տղամարդու նկատմամբ, որը կասկածվում է սպանությունը կատարելու մեջ, հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց՝ դատարանի որոշմամբ կալանավորումը։

Նախաքննության շահերից ելնելով՝ կալանավորվածների և հետախուզվողի ինքնություններն այս պահին չենք հրապարակում»,- գրել է կայքը։
Նշենք, որ հունիսի 23-ին ժամը 11։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։ Մեքենան ամբողջովին վերածվել էր մոխրակույտի, բժիշկներին չէր հաջողվել փրկել վարորդի կյանքը։
Ըստ նախնական տեղեկությունների, տեղի էր ունեցել պայթյուն՝ կրակի բռնկումով։

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին