▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր եզերքներ եք բացում... Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ նախագահին

«Պարոն Սահակյան, թույլ տվեք նկատել, որ դուք նոր եզերքներ եք բացում համաշխարհային խորհրդարանական գործունեության պատմության մեջ, քանի որ, կարծում եմ, չլսված բան է, որ պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ նախագահը հրաժարվի դնել շրջանառության մեջ՝ պատճառաբանելով, որ դա զրպարտանք է ու հակասահմանադրական»,-  իր հայտարարությունում նշել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արձագանքելով Գալուստ Սահակյանի այն պնդմանը, թե ինչու Զարուհի Փոստանջյանի օրինագիծը, որ վերաբերում է ապստամբության իրավունքին և Սասնա Ծռեր խմբին, չի դրել շրջանառության մեջ խորհդրարանում: «Կներեք,  դուք ոչ սահմանադրական , ոչ առաջին  ատյանի դատարան եք: Կանոնակարգը հստակ սահմանում է, որ եթե պատգամավորն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ուրեմն դրա համար կան ընթացակարգեր, որպեսզի  Ազգային Ժողվի հանձնաժողովը դիրքորոշում արտահայտի դրա վերաբերյալ: Տվյալ դեպքում ուզում եմ արձանագրել, որ Ձեր գործողությունները կապված Զարուհի Փոստանջյանի նախագծերի հետ ուղղակի անառարկելիորեն հակաօրինական են»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին