▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախիջևանը կկարողանանք վերադարձնել, եթե...

«Մինչև հունվարի վերջը ԵՄ-ն կմիանա ԱՄՆ-ի հայտարարած նոր պատժամիջոցներին և մենք կտեսնենք, որ հավաքական Արևմուտքը կփորձի նորից բանակցությունների սեղանի շուրջ կանչել Պարսկաստանին, որպեսզի քննարկվեն գլխավոր երեք  հարցերը, որոնք կապ չունեն Իրանի ատոմային ծրագրի հետ. Դրանք են` Պարսկաստանը պետք է ճանաչի իր պարտությունը Մերձավոր Արևելքում, հրաժարվի իր սպառազինությունների ազգային ծրագրից, ու վերջինը` սեփական ձեռքով վերացնի իր ներկայիս իշխանական համակարգը համաձայնի, որպեսզի ԱՄՆ-ի դրածոն կրկին նստի Իրանի նախագահ:

Բայց Իրանը ոչ մի բանակցություն չի վարի, դրա մասին բազմիցս է ասել: Ոչ ոք ԱՄՆ-ի դրածոն կամ ստրուկը չի դառնա»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Քաղաքագետի խոսքով` Պարսկաստանը շատ կարճ ժամանակամիջոցում տարածաշրջանում կարող է դառնալ գերտերություն ու հարցը հետևյալ կերպ կլինի.ադյո՞ք դուք Իրանի իրական բարեկամն եք եղել, թե երկակի խաղ եք խաղացել.

«Հայաստանը վերջապես պետք է ընտրի, թե տարածաշրջանում ով է իր իսկական բարեկամը: Եթե Հայաստանը ճիշտ ընտրություն կատարի՝ Պարսկաստանը մեծ սիրով կկառուցի և՛ երկաթգիծը, և՛ նոր գազամուղը: Կվերադարձնենք նաև Նախիջևանը, կկարողանանք ճնշել թշնամիներին:  Ուստի, Հայաստանը պետք է իր խելքով շարժվի, ոչ թե սպասի` տեսնի թե այս կամ այն երկրի մայրաքաղաքից կզանգեն ու ինչ կասեն: Համագործակցության ոլորտներն են` օրինակ սպառազինությունների ոլորտը»,-նկատեց Սերգեյ Շաքարյանցը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին