▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախ մենք ու մեր իշխանավորները

ՀԱԹ Րաֆֆու փողոցի Սուրբ Երրորդություն եկեղեցուց կիրակի  օրերին բավականին  ժամանակ է  աղմուկ է լսվում: Ներսում երևի պատարագ է, դրսից ողջ Րաֆֆու փողոցի երկայնքով ու հարակից շենքերով տարածվում է եկեղեցական քարոզի աղմուկը` հատուկենտ հասկանալի բառերով: Ակամայից հիշեցի մի մուսուլմանական երկրում նամազի կանչի ժամանակ տարածվող երաժշտության ճնշող, պարտադրող ձայնը: Եվ իմ այն հարցին, թե արդյոք այդ աղմկոտ ձայնը չի խոսում մարդու իրավունքների ոտնահարումից, չի խանգարում  հիվանդ մարդկանց հանգստին, հավատքի ազատությանը, մուսուլման զրուցակիցներս մեղմ ժպիտով խոնարհաբար լռեցին:  Ես չեմ դիմել այս հարցով մեր Սուրբ Երրորդության հոգևոր այրերին: Ի՞նչու դիմեմ: Համոզված եմ` մի լավ պատճառ կգտնեն: Եվ  ի՞նչու պիտի մեր կրթված, դարավոր ավանդույթներ ունեցող առաքելական եկեղեցու այրերը իրենց արարքները կարգավորեն ժողովրդի բշտումներից հետո: Ի՞նչ է, իրենք չեն զգու՞մ, որ հարակից շենքերի բնակիչները պարտադրված են լսելու այդ աղմուկը:  Ի՞նչ է, իրենք չեն զգու՞մ, որ եկեղեցուն հարակից կանաչ տարածքը դարձել է անդնչկալ շների մարզաբազա, որ եկեղեցու հարակից տարածքը լցված է շների աղտոտություններով: Եվ սա՞ պիտի ժողովրդին հեռու պահի կրոնական այլադավանություններից ու աղանդներից, բարձրացնի հայ առաքելական եկեղեցու դերը:

Հիմա` ո՞վ է մեղավոր: Պուտի՞նը, Օբամա՞ն, թե Օլանդ-Մերկելը՞:

Ո՞վ է մեղավոր, որ այս եկեղեցուց մոտավորապես հարյուր մետր ներքև դիսպետչերանոցի մոտ արդեն կես տարի է չի նշմարվում հետիոտնի անցման զեբրայի գծանշումները և այդտեղ ընդհանրապես բացակայել է հետիոտնային անցման երթևեկության նշանը: Իսկ դիմացի մայթին հետիոտնային անցման երթևեկության  նշանը մի հինգ տարի է գունազրկված ու թոշնած է, ու միայն ենթադրել կարելի է նրա իմաստի մասին: Այս դեպքում ես դիմել եմ բազմիցս, և´ փողոցում պարեկող ավտոտեսուչներին,   և ´զանգով`  թեժ գծին, և´ բազմաթիվ վթարների ժամանակ ժամանած ավտոտեսուչներին: Իզուր: Նույնիսկ չեմ կարողացել պարզել ճանապարհային նշանի տեղադրման հարցի պատասխանատուն ճանապարհային ոստիկանությունն է, թե՞ քաղաքապետարանը:

Հիմա նոր վարչապետ ունենք: Ու կասկածում ենք` արդյո՞ք սա ռուսական պրոյեկտ է: Եթե մենք մեր եկեղեցու, մեր հավատքի տան մոտ  շան աղտոտությունից ու հաչոցից  չզզվենք` մեր երկիրը  Սենեգալի պռայեկտ  է´լ կներխուժի: Մեր երկրում ե՞րբ պիտի մարդկային առողջ բանականություն, օրենք, հայավարի ապրելակերպ ու մտածելակերպ լինի……

 

Երվանդ Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին