▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտադիր են մոտ ժամանակներս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպել

APA գործակալության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գործակալության հետ զրույցում մեկնաբանել է Ֆրանսիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպման հավանականությունը:

Ուորլիքի խոսքով՝ թեև երկու երկրների նախագահների հերթական հանդիպման օրը դեռ որոշված չէ, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, մտադիր են մոտ ժամանակներս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին