▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում ձերբակալվել է բանկոմատներ կողոպտող հայերի խումբը

armlur.am-ը գրում է, որ Մոսկվայի հյուսիս-արևելքում բանկոմատի առևանգման փորձի ժամանակ ձերբակալվել են էթնիկ հանցավոր խմբավորման անդամներ: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, նախօրեին քրեական հետախուզության օպերատիվ խումբը ձերբակալել է 6 տղամարդու, որոնք փորձում էին գողանալ Ենիսեյան փողոցի վրա գտնվող բանկոմատը: Կողոպտիչներն ինքնասպասարկման գրասենյակին են մոտեցել Porsche Cayenne և BMW X5 մեքենաներով, այնուհետև ծանր գործիքների միջոցով տեղից պոկել են բանկոմատը, որում կար 2,8 մլն ռուբլի, և տարել այն ավտոմեքենայի ուղղությամբ: Հենց այդ պահին էլ նրանց ձերբակալել են: Կասկածյալներից մեկը փորձել է հեռանալ BMW մակնիշի ավտոմեքենայով, սակայն բախվել է իրավապահների միկրոավտոբուսին, ինչից հետո էլ ձերբակալվել է: Ձերբակալվածների թվում չորս հայ կա, որոնցից երկուսն ունի Հայաստանի քաղաքացիություն, Չեչնիայի մի բնակիչ և մեկ քաղաքացի՝ Միտիշչի քաղաքից: Նրանք բոլորը կասկածվում են Մոսկվայում և Մոսկվայի մարզում բանկոմատների մի շարք կողոպուտների մեջ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին