▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ գեներալ Մանվելի մասնակցությամբ

lragir.am-ը գրում է. Մեր տեղեկություններով, օրերս միջադեպ է գրանցվել Արցախում: Գեներալ Մանվելն ու իր շքախումբը կանգնեցրել են դիրքեր գնացող կամավորներին, անպատվել նրանց: Դա մեծ դժգոհություն է առաջացրել զինվորականության շրջանում, որոնք առանց այդ էլ մեծ վերապահումներ են ունեցել, որ գեներալը գտնվում է այդ տարածքում: Բանն այն է, որ նա փորձում է իր ձեռքը վերցնել ամեն ինչ ու հաստատել իր կանոնները, փորձել է ՙշլագբաումներ դնել՚,  մոռանալով, որ կա պետական բանակ:

Այս միջադեպի մասին տեղյակ է պահվել ռազմա-քաղաքական ղեկավարությանը, հորդորելով այդ տարածքից դուրս բերել գեներալին: Նույն օրը գեներալ Մանվելը դուրս է եկել այդտեղից:

Ի դեպ, երկրապահների մոտ նույնպես կա դժգոհություն գեներալից, նրանք ցանկանում են, որ իրենց զինկոմիսարիատների միջոցով զորակոչեն, եւ իրենք ենթարկվեն պետական բանակի օրենքներին եւ ոչ թե գեներալի կամքին:

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին