▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող. Սեյրան Օհանյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող:  ԼՂՀ հյուսիս-արեւմտյան հատվածում տեղակայված դիրքերից մեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է  Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով օգոստոսի 10-ին, Մոսկվայում,  Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպմանն ու  ընդգծելով, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու անկախությունն ապահովելն է:

«Ես միշտ ասել եմ եւ այսօր էլ ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վտանգվելու պայմաններում, այսինքն՝ եւս մեկ անգամ ագրեսիայի սանձազերծման պայմաններում Պաշտպանության բանակը՝ հայկական բանակի հետ համագործակցությամբ, ամեն ինչ անելու են, որպեսզի պաշտպանվի Ղարաբաղի յուրաքանչյուր թիզ հողը»,-նաև նշել է  նախարար Սեյրան Օհանյանն, ում համոզմամբ Ռուսաստանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները, եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա ձեռնարկվի:

Հիշեցնելով, որ ապրիլյան  քառօրյա ռազմական գործողություններն ընթանում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, Սեյրան Օհանյանը հավելել է.  «Եվ հենց Ռուսաստանի նախաձեռնությամբ արվեց ամեն ինչ, որպեսզի մարտական գործողությունները դադարեցվեն: Դրա շարունակությունն է, որ այսօր բանակցային գործընթացն ակտիվացել է՝ խաղաղ, քաղաքական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին