▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի տարի ա, էս ամեն ինչի բանը ընկել ա...Հասմիկ Պողոսյան

irakan.info-ն գրում է, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը օրերս հանդիպում է ունեցել թանգարանների ու մշակութային այլ կենտրոնների տնօրենների հետ` խոսելու Արտ Էքսպո ԱՊՀ 2013-ի նախապատրաստական աշխատանքների մասին, որն այս տարի անցկացվելու է Գյումրիում:

 

Հանդիպման մասնակիցները, ովքեր, ի դեպ, հիմնականում թանգարանների ու մշակութային կենտրոնների տնօրեններն են եղել, կուրատորներ կամ տվյալ կառույցի այլ ներկայացուցիչներ, պարզապես շոկի մեջ են եղել նախարարուհու վերամբարձ, նույնիսկ արհամարհական խոսելու տոնից, նրանցից ոմանց խոսքերով՝ նույնիսկ «հակամշակութային», «անհասկանալի» կեցվածքից:

 

Նախարարուհին նախ հայացքով «չափել է» ներկաներին, ապա ասել. «Մի քանի տարի ա, էս ամեն ինչի բանը ընկել ա: «Մակարդակ» բառը չեմ ուզում ասել.... Մենք չենք ուզում, որ դուք մասնակցեք, դուք պիտի խնդրեք, որ մասնակցեք…»:

 

Սույնով նախարարուհին, փաստորեն, արձանագրել է, որ իրականում «Արտ էքսպո»-ն պարզապես անում են` ասելու համար, որ մի բան անում են, անհասկանալի է նաեւ այս միջոցառման իմաստը, եթե նախարարն ինքը փաստում է` իրենք չեն ուզում, որ մշակութային կենտրոնները մասնակցեն սրան:

 

Առավել մանրամասն ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին