▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի մանրամասներ Փաշինյանի հանդիպումից դատավորների, ԲԴԽ անդամների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի մանրամասներ փաշինյանի հանդիպումից դատավորների, ԲԴԽ անդամների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ (թարմացված!!)

Բացի նրանից, ինչ երևում է տեսանյութում, ըստ ինձ հասած տեղեկությունների, փաշինյանը և գլխավոր դատախազը պարբերաբար փորձել են թեման շեղել և քննարկել կոնկրետ գործեր, իրենց դժգոհությունը ցույց տալ, որ դատարանները «չեն ենթարկվում»։

Իհարկե անթույլատրելի է գլխավոր դատախազի, նախարարի, դավաճանի օգնականի ներկայությանը զուգահեռ դատավորների ներկայություն։

Սակայն, ի պատիվ դատավորների և ԲԴԽ անդամների նրանք թույլ չեն տվել իրենց ներկայությամբ քննարկվի որևէ կոնկրետ գործ՝ ասելով որ դա կդիտարկվի անկախության նկատմամբ ոտնձգություն։ Նրանք այդ առումով չեն կարող «համագործակցել»։ Ի դեպ, ԲԴԽ նախագահը հրավիրված չի եղել։

Դավաճանը մնացել է մի քանի ծառայամիտ «թուրքի» ( դատախազ և այլ) հույսին։

Ի դեպ նրանցից ոմանք, ոստիկանության համազգեստը հագին հիմա անհամաչափ ուժ են կիրառում խաղաղ անհնազանդության ակցիա կատարողների նկատմամբ։

Տգետնե՜ր Էն ձեզ իշխանության բերած Սվիտալսկուն զանգեք հարցրեք կասի՝ փողոց փակելու մասով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին