
Հայաստանի ազգային հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը վարձավճարով հանդես է գալիս ռուսական «Ակրոնում», «РБ Спорт»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է տոլյատիական ակումբում իր ապագային։
– Ամռանն ավարտվում է Ձեր վարձակալության ժամկետն «Ակրոնում»: Կա՞ հստակություն, թե ինչ է լինելու հետո:
– Այս պահին չեմ խոսում իմ ապագայի մասին, կապրենք՝ կտեսնենք։
– Իսկ «Ակրոնի» հետ վարձակալությունը երկարաձգելու կամ տրանսֆերային իրավունքները գնելու շուրջ բանակցություններ ընթանո՞ւմ են:
– Ոչ:
– Կցանկանայի՞ք, որպեսզի դրանք սկսվեին:
– Պայմանագրով դեռ երկու ամիս ունեմ ժամանակ,- եզրափակել է Սևիկյանը:
Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ֆերենցվարոշին», իսկ ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ 2025 թվականի սեպտեմբերին հայ կիսապաշտպանը վարձավճարով և տրանսֆերը վերջնականապես գնելու իրավունքով տեղափոխվել է «Ակրոն»՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 մլն եվրո։


