
«Մենք այլևս թույլ չենք լինի։ Հենց նոր ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS ընկերության հետ։
Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո մենք փոփոխություններ ենք բերելու»,-նշում են Ուժեղ Հայաստան կուսակցությունից:
Նշենք, որ Ջերմուկում անցկացվում է «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ:
Ելույթ ունենալով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, մասնավորապես, ասել է, «Այս ժամանակաշրջանում շատ կարևոր է ունենալ և՛ պաշտպանական պոտենցյալ, և՛ դիվանագիտական, որպեսզի հնարավորություն ունենանք դիմակայել և տեղ ունենալ արևի տակ: Մոտակա տասը տարին է որոշելու, թե որ երկիրն ու ազգը տեղ կունենան արևի տակ: Վստահեցնում եմ, որ մեր անվտանգային ծրագրերով ու դիվանագիտական մոտեցմամբ, ազգի պոտենցյալը համախմբելով, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ՝ արևի տակ»,- ասաց նա:


