▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ փորձում են ստիպել ճանաչել Ղարաբաղի անկախությունը. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ փակ դռների հետևում իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

haqqin.az-ի փոխանցմամբ, Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է.  «Փակ դռների հետևում մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ փակագծեր, քանի որ կան դիվանագիտության որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին: Արևմտյան մամուլի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ իրականացվող զրպարտանքի, բամբասանքների և վիրավորանքների արշավի նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քանի դեռ մենք ենք իշխանությունը, իսկ հանրաքվեն, փառք Աստծու, ցույց տվեց, որ մենք դեռ երկար կլինենք իշխանություն, Ադրբեջանը երբեք չի համաձայնի նման գործարքի գնալ։ Լեռնային Ղարաբաղը մեր պատմական անբաժանելի տարածքն է և մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը», - եզրափակել է Ադրբեջանի նախագահն իր խոսքը, որ հնչեցրել է կառավարության հատուկ նիստում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին