▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր հիմնական խնդիրը պատասխանատվության զգացողության բացակայությունն է». Բագրատ Սրբազան

Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը նշեց. «Այն տարիքն ու ժամանակաշրջանն է, որ չենք էլ զգում, թե ինչպիսի պատասխանատվություն ենք կրում։ Պատասխատավություն ոչ միայն սեփական կյանքի, այլ միջավայրի, շրջապատի, հայրենիքի, պետության և ամենակարևորը, ընկերոջ, կողքինի համար։

Ի՞նչ պատասխանատվություն ես կրում ու ինչպե՞ս ես կրում։ Ուզում ես, որ ամեն ինչը դեպի քեզ լինի կամ քո բարիքին ծառայի, թե՞ քեզնից դուրս նաև ուզում ես ունեցածդ կարողությունը ծառայեցնել դիմացինիդ։

Մեր կյանքում նաև սա է պակասում, բայց դա միայն մերը չէ, 21-րդ դարն ամբողջությամբ դրա մասին է, սակայն պատասխատավությունը մնում է հասարակություն կառուցելու ամենակարևոր երևույթն ու գաղափարը։

Նայեք մեր երկիրը, մեր հիմնական խնդիրը պատասխանատվության զգացողության բացակայությունն է»։

***

Մանկական զբոսայգում Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնեց շարժման առաջին իսկ րոպեից նրանց ինքնադրսևորման համար: «Դա ոչ մի պայմանականություն չունի, այլ միայն մեկ պատճառ, որ մեր կյանքը կոչված է փոփոխվելու։
Փոփոխությունը շատ դժվար է, բայց անհրաժեշտ։ Եթե կյանքում փոփոխություն գոյություն չունի, կյանքը դառնում է ճահիճ, այսօրվա տերմինաբանությամբ` խաղաղ, բայց մեռած։ Հետևաբար փոփոխության առաջին այդ մեծ հոսանքը, հեղեղը, կրողները դուք եք»,- ասաց նա։

***

«Մեզ օդի ու ջրի պես հանրային լայն հաշտություն է պետք։ Մեր երկրի փոփոխության համար է անհրաժեշտ: Եվ այս ուժերը հենց այդտեղ են թիրախավորել, որ մենք այդ հաշտությունը չունենանք, որովհետև դա մեծ, չափազանց մեծ ուժ է: Եթե մեր կյանքը այդ հաշտության վրա եղավ, հավատացեք մնացած հարցերը կլուծվեն: Մեր պայքարի կարևոր հատկանիշը հանուն ճշմարտության չնահանջելն է: Դժվար բան է սա»,- երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Դիտեք նաև՝

***

***

***

 

***

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին