▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք կարեւորում ենք Պետդումայի ընտրությունների ժողովրդավարական ոգով անցկացումը. Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության նիստը` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ: Կարեւորվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների անցկացման ժողովրդավարական բնույթը:

Նույն օրը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետություններում ընտրական գործընթացներն ազգային անվտանգության առումով խիստ կարեւոր են, եւ դա է նաեւ պատճառը, որ ՀԱՊԿ ԽՎ դիտորդական պատվիրակությունը կարեւորում է ընտրությունների օրինական եւ թափանցիկ անցկացումը:

Կողմերը կարեւորել են ՀԱՊԿ անդամ պետություններում ընտրությունները ժողովրդավարական արժեքներին համապատասխան անցկացնելը, ինչպես նաեւ բազմակարծության ու թափանցիկության ապահովումը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին