▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտունի քաղաքում վիրավորված 2-ամյա Արծվիկը վիրահատվել է․ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։

Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին