▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Le Figaro. «Բակո Սահակյան. նախագահն առաջին գծում է»

Ֆրանսիական Le Figaro-ի հատուկ թղթակից Ժան Լուի Տրամբլեն ԼՂՀ հռչակման 25-ամյակին նվիրված տոնակատարություններին գտնվել է Արցախում, ով իր ստացած տպավորությունների մասին Le Figaro-ում «Բակո Սահակյան. նախագահն առաջին գծում է» վերնագրով հրապարակում է արել:

 «Արցախպրես»-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ֆրանսիացի լրագրողի ռեպորտաժն որոշ կրճատումներով:

2007 թվականից Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եղել է Արցախի անկախության համար մղվող պատերազմի (1991-1994) ազատամարտիկներից։2016 թվականի ապրիլին հայկական այս անկլավը դիմակայել է Ադրբեջանի կողմից ձեռնարկած հարձակմանը։ Հրադադարը փխրուն է...

Ք.Ստեփանակերտ: 2016 թ.: 2-ը սեպտեմբերի: Մենք Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ենք։ Տեղի իշխանություններն 11430 կմ2 տարածքով և 150.000 բնակչությամբ այս փոքր երկրի` Արցախի Անկախության 25-ամյակը տոնելու համար ընտրել են զոհված ազատամարտիկների հուշահամալիրը:

Պաշտոնական շքախումբը առաջնորդում է Բակո Սահակյանը` միջազգային հանրության կողմից չճանաչված և վիճահարույց դե ֆակտո գոյությամբ ԼՂՀ նախագահը։ Անձնավորությունն այս համեստ է, նույնիսկ գաղտնի, ինչը բնական է մի մարդու համար, ով նախքան երկրի բարձրագույն իշխանության պաշտոնում ընտրվելը, 1999-2001թթ.-ին եղել է Ներքին Գործերի նախարար, այնուհետև 2001-2007թթ-ին` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Արցախը խորհրդային կայսրության անկման արդյունքում գոյացած «սառեցված հակամարտություններից» մեկն է: 95 % հայերով բնակեցված (քրիստոնյաներով) ազգաբնակչությունն երբեք չի համակերպվել ու չի համակերպվելու 1921թ Մոսկվայի որոշմաբ մահմեդական և թուրքալեզու խորհրդային Ադրբեջանի հետ բռնակցմանը: 1988թվականին Հայաստանի հետ վերամիավորվելու անարդյունք հայցից հետո, Արցախը 1991թ-ին հռչակում է իր անկախությունը, ինչն էլ Ադրբեջանի հետ զինված հակամարտության պատճառ է դառնում: Հայաստանի և Սփյուռքի (աշխարում թվով 7 միլիոն անձ, ում համար այս օազիսը նույն արժեքն ունի, ինչ Արարատ լեռը հայության համար) օժանդակությամբ՝ Լեռնային Ղարաբաղին հաջողվում է ապահովել Հայաստանի հետ կապող ուղի (Լաչինի միջանցքը):

ԶԼՄ-ների կողմից կարծես մոռացվեց պատերազմի օջախ հանդիսացող Արցախը (այն ժամանակ միջազգային հանրության ուշադրության առարկան նախկին Հարավսլավիան էր): Արցախցիներին պարտադրված պատերազմում եղավ 30000 զոհ, որից 6000-ը` հայեր և 24000` ադրբեջանցիներ: Կնքվեց հրադադար: Այսօր հրադադարից հետո 200 կմ ձգվող ճակատային սահմանի գծի երկյանքով հակամարտության երկու կողմերն էլ ուշադիր հսկում են միմյանց: ԵԱՀԿ նախաձեռնությամբ ստեղծված Մինսկի խումբը (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա) իր հովանու ներքո է վերցրել բանակցությունների առաքելություն` փորձելով կողմերի համար որևէ խաղաղ լուծում գտնել: Այս տարվա ապրիլին կողմերի միջև նոր ուժգնությամբ պատերազմ վերսկսվեց: Չորս օր հարկավոր եղավ ԼՂ զինված ուժերին, որ լայնամասշտաբ ադրբեջանական ագրեսիան (ուր ներգրավված էին զրահամեքենաներ, հրետանի և ռազմական ուղղաթիռներ) հետ մղի: Օրհասական այս օրերին Ղարաբացի Նախագահն սպարտացու իր կեցվածքով վստահություն է ներշնչում իր ժողովրդին:

Ի դեպ, 1960 թվականին Ստեփանակերտում ծնված խորհրդային բանակում պատադիր զինծառայություն անցած (1978-1980) պատմական հուշարձանների վարպետ-ռեստավրատորի մասնագիտություն ընտրած անձը չէր տիրապետում պատերազմի արվեստին: Արցախյան գոյապայքարի ընթացքում նա դարձավ զինվորական գործիչ: 1991-1994 թթ հակամարտությունը վեր հանեց Բակո Սահակյանի` իսկապես առաջնորդ լինելու տաղանդը:

Աղդամի խրամատներում մի սահմանապահ զինվոր անկեղծացել է. «Մեր Նախագահը մշտապես անկախութան համար պայքար է մղել, այդ թվում եւ ֆիզիկապես ներկա է եղել մարտին, եւ մենք գիտենք, որ նա կշարունակի դա անել, առանց տատանվելու եւ անզիջում»: Այս խոսքերի իսկությունը հաստատում է նաև այն, որ երկու երեխաների հայր Բակո Սահակյանի միակ որդին Արցախի պաշտպանության բանակի զինվոր է:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին