▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ ներդնելու մասին Կիեւի հայտարարությունը

Ուկրաինայի կողմից Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ներդրմանը Մոսկվան կարձագանքի՝ հաշվի առնելով սեփական շահերը:

«Եթե շարքային քաղաքացիների շահերն այդչափ ոտնահարող որոշում ընդունվի, եւ եթե վիզային ռեժիմ սահմանվի, ապա, իհարկե, կդիտարկվի ստեղծված իրավիճակը, եւ ռուսական կողմն այնպիսի որոշումներ կընդունի, որոնք անհրաժեշտ կհամարի»,- հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ առայժմ չի նշի, թե հատկապես ինչ որոշումներ կընդունվեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին